ԱՄՆ ներկայիս նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը եւ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը ապահովել են իրենց կուսակցությունների համագումարների պատվիրակների մեծամասնության աջակցությունը, որոնք այս ամառ պաշտոնապես նրանց կառաջադրեն նոյեմբերին սպասվող նախագահական ընտրությունների թեկնածուներ։
Այն, որ Բայդենն ու Թրամփը ֆավորիտներն էին, ակնհայտ էր փրայմերիզների հենց սկզբից։
Կուսակցական նախանական ընտրությունների համար վճռական նշանակություն ունեցած երեքշաբթի օրվա քվերակությունների արդյուքնում Թրամփը հաղթանակ էր տարել Ջորջիայում, Միսիսիպիում, Վաշինգտոնում (որտեղ հանրապետականների ավելի քան 20%-ը քվեարկել է նրա մրցակից Նիկի Հեյլիի օգտին, չնայած նա հրաժարվել էր պայքարից) եւ Հավայան կղզիներում, Բայդենը՝ Ջորջիայում, Միսիսիպիում եւ Վաշինգտոնում: