Ձաների 504 կողմ, 4 դեմ եւ 32 ձեռնպահ հարաբերակցությամբ մարտի 13-ին ընդունեց Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կապերի մասին հատուկ բանաձեւը, որտեղ դաշինքի օրենսդիր մարմինն դիտարկում է նաեւ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության շնորհման հնարավորությանը:
Դրանում մասնավորապես նշվում էր, որ ԵՄ «թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Հայաստանի շահագրգռվածության եւ իր ժողովրդավարությունը ամրապնդող կայուն բարեփոխումների ճանապարհը շարունակելու դեպքում, կարող է հիմք ստեղծվել ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»:
Ընդգծենք, որ ընդունված բանաձեւը պարտադիր կատարման ուժ չունի եւ կրում է խորհրդատվական բնույթ։