Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ Բաքուն այժմ ավելի քան երբեւէ մոտ է Երեւանի հետ խաղաղությանը։
«Այժմ ավելի քան երբեւէ մենք մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը»,- մարտի 14-ին ասել է Ադրբեջանի նախագահը՝ ելույթ ունենալով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացմանը։
Ալիեւն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները Հայաստանի հետ, քանի որ, ըստ նրա, եկել է ժամանակը վերջ դնելու տարածաշրջանում տիրող անկայունությանը։
«Մեր տարածաշրջանում փոփոխությունները կարող են տեղային թվալ։ Բայց իրականում դրանք շատ ավելի լայն հետեւանքներ ունեն, քանի որ հիմնական աշխարհաքաղաքական փոփոխությունը, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ այստեղ մեր վերջին հանդիպումից հետո, եղել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ամբողջական վերականգնումը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը։