«Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունի վերջ դնելու Հայաստանի հետ երկարամյա հակամարտությանը»։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ուղերձում, որն ուղղված է Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին։
Դրանում Սունակն ընդգծել է, որ «նույնիսկ ավելի կարեւոր զարգացում կլինի, եթե Հարավային Կովկասում խաղաղությանը հաստատվի» մինչեւ Բաքվում նոյեմբերին սպասվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի՝ COP29-ի մեկնարկը։
Կարեւորելով COP29-ը Բաքվում անցկացնելու որոշումը, Մեծ Բրիտանիայի վարչապետ իր ուղերձում նշել է, որ մասնակցություն կունենա գագաթնաժողովի աշխատանքներին։ Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը արժանապատվորեն կհաղթահարի կլիմայի փոփոխության վրա ազդող իր առաջ ծառացած մարտահրավերը։