Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակողական գործողությունների ընթացքում ոչնչացվել եւ որպես ավար վերցվել է ռազմական զինամթերք, ծանր սպառազինություն եւ մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ զրահատեխնիկա։
Ալիեւը նաեւ նշել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ ոչնչացվել եւ որպես ավար է տարվել մոտ 5 մլրդ դոլարի զենք-զինամթերք։
Նման հայտարարությամբ Ալիեւը հանդես է եկել մարտի 14-ին՝ ելույթ ունենալով Բաքվի XI գլոբալ ֆորումի բացման արարողությանը։
«Հարց է ծագում՝ որտեղի՞ց Հայաստանին այդքան գումար։ Իհարկե, հասկանալի է, որ այն բոլոր զենքերը, որոնք նրանք օգտագործել են մեր դեմ, տրամադրվել են անվճար»,-ասել է Ադրբեջանի նախագահը իր ելույթի ժամանակ։