Վաշինգտոնը կաջակցի Իսրայելի ռազմական գործողությանը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում, եթե դա լինի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հիմնական թիրախների ոչնչացմանն ուղղված գործողություն, այլ ոչ թե լայնածավալ ներխուժում: Այս մասին գրում է Politico պարբերականը՝ հղում կատարելով ամերիկացի չորս պաշտոնյաներից ստացված տեղեկատվությանը։
Պարբերականի աղբյուրները նշել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մասնավոր կերպով Իսրայելի իշխանություններին հասկացրել է, որ Վաշինգտոնը կաջակցի Ռաֆահի գործողության այն ծրագրին, որն «ավելի շատ նման կլինի հակաահաբեկչական գործողությունների, քան լայնամասշտաբ պատերազմի»:
Սպիտակ տունը կարծում է, որ այս կերպ հնարավոր կլինի նվազագույնի հասցնել քաղաքացիների շրջանում զոհերի թիվը, ոչնչացնել եւ կրճատել ՀԱՄԱՍ-ի անդամների թիվը, ինչպես նաեւ խուսափել այնպիսի տեսարաններից, որոնք բացասաբար կանդրադառնան Իսրայելի միջազգային հեղինակության վրա։
Բացի այս, ըստ Politico-ի աղբյուրների սա նաեւ հնարավորություն կտա վերացնել Բայդենի վարչակազմի կողմից տարածաշրջանում հակամարտությունը վերահսկոլու շուրջ ձեւավորված բացասական հասարակական կարծիքները։