Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը գերազանցել է 31,3 հազարը։ Այս մասին հայտարարել է Գազայում գործող առողջապահության նախարարությունը իր տելեգրամյան ալիքում։
«Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի հետեւանքով զոհերի թիվը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր հասել է 31․341-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է վիրավորների թիվը ներկա պահին կազմում է 73․134 մարդ։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում շրջանում զոհվել է 69 մարդ, վիրավորվել՝ 110-ը։