Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է «համընդհանուր աջակցություն Զանգեզուրի գծի բացման համար»։ Այս մասին նա հայտարարել է մարտի 15-ին Բաքվում Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ֆիդանը նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումն ունի տարածաշրջանային եւ համաշխարհային նշանակություն։
«Վերջին 4 տարիների ընթացքում տեղի են ունեցել միջազգային եւ տարածաշրջանային ճգնաժամեր։ Նաեւ այս տարիների ընթացքում Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, իսկ Վրաստանը դարձել՝ Եվրամիության անդամության թեկնածու երկր»,-նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը իր ելույթի ժամանակ։