ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երեւանն ու Անկարան բանակցությունների ներկա փուլում արձանագրություններ են փոխանակում Անիի պատմական կամրջի մասով։ Այս մասին նա հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ։
Նախարարը հիշեցրել է, որ Թուրքիան եւ Հայաստանը ավելի վաղ պայմանավորվածություն էին ձեռք բերել կամրջի համատեղ վերակառուցման շուրջ։
«Հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում հենց Անիի կամրջի մասով, որպեսզի տեսնենք, թե ինչպես է հնարավոր այդ աշխատանքը օպտիմալ կերպով կազմակերպել», — ասել է Միրզոյանը։
Խոսելով միջպետական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայամանավորվածության մասին արտգործնախարարը ընգծեց, որ դա մնչ օրս իրականացված չէ, չնայած, որ Թուրքիայի ներկայիս ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հնարավորություն ունեցել է վերահաստատել այս պայմանավորվածությունը։