Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռայիսին չի բացառում, որ Իրանը գազի վաճառքի նոր պայմաններ առաջարկի Հայաստանին:
Ազատության հրապարակում շուրջօրյա հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հովհաննիսյանը նրան ասում է, որ կդադարեցնի, եթե Սերժ Սարգսյանը գա հրապարակ ու հրաժարական տա: «Երկու կողմն էլ պետք է զիջումների գնա»,-զրույցից հետո ասում է ԱԺ նախագահը:
Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռայիսին չի բացառում, որ Իրանը գազի վաճառքի նոր պայմաններ առաջարկի Հայաստանին: «Դա կախված է բանակցություններից»,-զգուշորեն ասում է դեսպանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբոն) հայտարարում է, որ Ծառուկյանի հեռանալուց հետո ԲՀԿ-ից դուրս չի գա, բայց հասկանում է դուրս եկողներին: «Զավակը պիտի գնա ծնողի հետեւից, դա բարոյական է»,-ասում է ԲՀԿ-ական պատգամավորը:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության ժամանակ բացահայտում է, որ ոստիկանությունում կան մարդիկ, որոնք տեղեկություններ են փոխանցում քրեական աշխարհին: «Տականքը պետք է դուրս գա համազգեստի միջից, տականքը պետք է գնա»,-առանց անուն տալու ասում է ոստիկանապետը:
Ընդդիմադիր դառնալուց հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գլխի է ընկել, թե ինչպիսի իշխանության հետ գործ ունի ինքը ԱԺ ընտրություններից առաջ: «Հավ ու ձու գողացողին պատժում են, հանցագործներին՝ պաշտոններ են տալիս»,-ասում է ՊՆ նախկին նախարարը:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կեղծ է համարում Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի ապրիլյան ընտրությունը իշխանափոխության առիթ դարձնելու ձգտումը: «Մինչեւ 2022 թվականը իշխանությունն ու ընդդիմությունն ընտրություններով ձեւավորված են»,-ասում է ԱԺ փոխնախագահը:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը համաձայն չէ ՀՀ դատական համակարգի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի տված գնահատականների հետ: «Դա պայմանավորված է նրանով, որ մենք դատաիրավական բարեփոխումների հարցում հետեւողական ենք, բայց միշտ չենք գնացել մինչեւ վերջ»,-այնուամենայնիվ ասում է Վլադիմիր Վարդանյանը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասնում է 28-ի: «Նաեւ ունենք լավ լուր: Մեր առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն` նա առողջացել է»,-ավետում է Արսեն Թորոսյանը:
Հայաստանի առաջին նախագահը հոդված է հրապարակում։ Տեր-Պետրոսյանը նշում է, որ ԱԺ-ն պետք է պահանջի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովումից հետո ապաստանի որեւէ այլ երկրում: «Վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»,-գրում է ՀԱԿ առաջնորդը:
Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը ԶԼՄ-ներին տեղեկացնում է, որ ադրբեջանցի զինվորականները 10 օր առաջ հինգ նոր վրաններ են խփել ու ամրացել Ներքին Հանդի վարչական տարածքում: «Հիմա եկել են, էնդեղ նստել են, ասում են` մերն ա»,-ավելացնում է գյուղապետը:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարում է, որ Հայաստանը հետեւողականորեն փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ այն դեպքում, երբ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Մոսկվան է: «Ի՞նչ իրավունքով ես դու ամենօրյա ռեժիմով վատթարացնում հայ-ռուսական հարաբերությունները, որոնք հիմա գտնվում են, իմ խորին համոզմամբ, պատմական մինիմումի վրա»,-դժգոհում է ՀՀԿ-ական գործիչը: