«Նախկին վարչապետ» տիտղոսով ներկայացող սույն անձը Հայաստանի գործադիր իշխանության ղեկի մոտ եղել է ընդամենը 187 օր, բայց չի զլանում ինքզինքն այնպես ներկայացնել, ասես մազութն ու կերոսինը մեջքին կապած էր ներկրում։
Ու չի ասում, որ «իրավիճակն այս աստիճան սպառնալի չէր», որովհետեւ երկիրը խելքը գլխին նախագահ ու կամային հատկանիշներով օժտված նախարարներ ուներ, կար քաղաքական ուժ, որը մեղավորներ փնտրելու փոխարեն պատասխանատվություն էր ստանձնում։
Ասում է՝ ես, միայն ես, դրա համար էլ հիմա իրավիճակն այս աստիճան սպառնալի է։