Նովրուզի նախօրեին տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հադիպումը, որը նախատեսված է անցկացնել Խուդաֆերինի կամրջի շրջանում։ Այս մասին Baku.tv-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին։
Նախագահների ներկայությամբ Իրան-Ադրբեջան սահմանին տեղի կունենա «Խուդաֆերին» եւ «Գիզ Գալաս» հիդրոէլեկտրակայանների բացման արարողությունը։
Նշենք, որ մարտի 14-ին Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը ժամանել էր Թեհրան՝ հիդրոէլեկտրակայանների բացման արարողության շուրջ բանակցությունների համար։