Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ շաբաթ օրը (մարտի 16-ին) կայցելի Բաքու, իսկ մեկ շաբաթ անց կժամանի Երեւան։
Նրա խոսքով, Հայաստանում եւ Ադրբեջանում կքննարկվեն «բոլոր կարևոր հարցերը», այդ թվում՝ խաղաղության ապահովումը։
«Կարեւոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը, եւ այստեղ դուք գիտեք, որ մեր երկիրը միշտ դրական դեր է ունեցել։ Համապատասխանաբար, ամեն ինչ կարվի երկկողմ հարաբերությունները խորացնելու եւ մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար»։