ՀՀ ԱԳ նախարարության կայքում փնտրեցինք հատուկ App, որով ընդունվում են ՀՀ ժողովրդի պատվերները։ Չգտանք։ Բայց դա չի նշանակում, որ ՀՀ ժողովուրդը պատվերներ չի տալիս։
ՀՀ ժողովուրդն, օրինակ՝ պատվիրում է վարչապետի ձեռքում ծածանվող խղճուկ քարտեզը փոխարինել Վուդրո Վիլսոնի տպավորիչ գծագրությամբ։ Կամ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի փոխարեն կիրառել 1920-ի Սեւրի դաշնագիրը։ ՀՀ ժողովուրդն ուզում է, որ Արարատ Միրզոյանի անմիջական ղեկավարն ամեն օր կրկնի «Արցախը Հայաստան է եւ վերջ» մանտրան, բայց լսող չկա, կատարող՝ նույնպես։
Կարեւոր մի դիտարկում եւս, որն առնչվում է շարադասությանը՝ ոչ թե «անշեղորեն շարունակելու եմ կատարել», այլ «շարունակելու եմ անշեղորեն կատարել»։
Գուցե մանրուք թվա, բայց «անշեղորեն շարունակել»-ն այս իշխանությունների պնդաճակատության վկայությունն է, իսկ «անշեղորեն կատարել»-ը դեռ, կարծես, չենք տեսել։