Գյումրիի ռուսական դպրոցի աշակերտները Z են պատկերում իրենց դպրոցի բակում ռուս-ուկրաինական պատերազմի օրերին: Միջոցառումը կազմակերպվել էր ձմռան ցրտին, երբ ջերմաստիճանը Գյումրիում ցածր էր 0-ից։
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում ներկայացնում է իր պատկերացրած ստվերային կառավարության կազմը՝ Հրանտ Բագրատյան, Աշոտ Բլեյան, Մուշեղ Շուշանյան եւ այդպես մոտ 70 անուն: «Մենք ընդամենը առաջարկում ենք ձեւավորել նոր կառավարություն, դրանք մարտավարական հարցեր են եւ այդ հարցը լուծելու լիազորություն ունի մեկ մարդ` Րաֆֆի Հովհաննիսյանը»,-ասում է Նիկոլ Փաշինյանը:
Պարտադիր կուտակային համակարգը եւ աշխատավարձի 5-10 տոկոս պահումները փողոց է դուրս բերել նաեւ երիտասարդ գիտնականներին: «Ո՞ւր են այդ երիտասարդ գիտնականները, ես նրանցից շատերին ճանաչում եմ, ես այստեղից նայում էի, իմ ծանոթ որեւէ երիտասարդ գիտնական չտեսա: Չգիտեմ` ովքեր են»,-նրանց դիմում-բողոքն ստանալուց հետո ասում է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանում հյուրընկալվել էին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ «ԱՍԱԼԱ»-ի, մարտիկներ Վազգեն Սիսլյանը եւ Հակոբ Ջուլֆայանը: Վերջիններս ոչ բավարար են համարում Հայկական հարցի միջազգայնացումը եւ պայքարի կոչ են անում երիտասարդներին. «Մեր առանձնահատկությունը հայ լինելու մեջ է: Հայ ենք, ուրեմն` պետք է պայքարենք»:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը «Վաստակավոր շինարարի» կոչում սահմանելու մասին օրինագծի քննարկումների եզրափակիչ խոսքում ասում է, թե որն է իր սիրած կոչումը. «Արամ Մանուկյանն ասում է, որ Նարեկ Սարգսյանին պետք է, չեմ հիշում, կախել, թե գնդակահարել: Երբ որ ինձ հարցնում են, թե քո ամենասիրած կոչումը որն է, պատասխանում եմ՝ այն, որ ինձ համարել են Երեւանի առաջին թշնամի»:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, թե Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահը վատ կանդրադառնա առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի քվեների վրա: «Նա, ով չպետք է մեզ ձայն տար, չի տա»,-ասում է Վահրամ Բաղդասարյանը:
«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, որ Բորիս Նեմցովի սպանությունից երկու օր անց իրեն սպառնացել են սպանել, «ընդ որում Ռուսաստանի անունից»: «Սպառնալիքը բառացի կերպով հնչել է այսպես. «Դադարեցրու քո քաղաքական գործունեությունը, ապա թե ոչ՝ ռուսները որոշել են սպանել քեզ»»,-դատարանում հայտարարում է Ժիրայր Սեֆիլյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Ռանչպար գյուղից վերադառնում է ծանր տպավորություններով եւ անմիջապես հանգավոր հանձնարարականներ տալիս պետական բոլոր մարմիններին: «Երազանքը երազելու համար չէ լոկ, երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր»,-գրում է Փաշինյանը «Ռանչպար» բանաստեղծության մեջ:
Կորոնավիրուսը շարունակում է թափ հավաքել Հայաստանում նաեւ արտակարգ դրություն հայտարարելուց հետո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե ինչ սահմանափակումներ են մտնում ուժի մեջ. «Պարետը որոշում կկայացնի հանրապետության ամբողջ տարածքով ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ, կներեք, հոգեհանգիստներ, թաղումներ՝ 20 մարդուց ավելի, ամբողջ հանրապետության տարածքով արգելվում է, ամբո՛ղջ հանրապետության տարածքով»:
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը պարզաբանում է, թե ինչու է Ղարաբաղում ռուսերենը դարձել երկրորդ պետական լեզու. «Ռուսական սփյուռքի կառուցվածքում մոտ 1 միլիոնը ծագումով Արցախից են, այդ մարդկանց համար ռուսերեն լեզուն նույն երկրորդ մայրենին է, երբ որ մենք դարձնում ենք դա երկրորդը, չեմ ասում պաշտանական, միակը՝ երկրորդը, ի՞նչ վատ քայլ կա այստեղ»:
Գյումրիի ռուսական դպրոցի աշակերտները Z են պատկերում իրենց դպրոցի բակում ռուս-ուկրաինական պատերազմի օրերին: Միջոցառումը կազմակերպվել էր ձմռան ցրտին, երբ ջերմաստիճանը Գյումրիում ցածր էր 0-ից։ «Մենք դպրոցում մարդ ունենք, ով սաղ բաները կազմակերպում է՝ հանդեսներ եւ այլն, ինքը մեզ սաղիս հավաքել է դուրս ու սաղիս նկարել է․ էրեխեքի ձեռքը բան են տվել՝ թղթի վրա Z գրված, ու էրեխեքն էլ հավաքվել՝ Z էին սարքել, նկարվել էին»,-պատմում է աշակերտներից մեկը:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան անպատասխան է թողնում մոսկովյան “Коммерсантъ”-ի թղթակցի հարցը, ըստ որի «պե՞տք է արդյոք Ռուսաստանը պաշտպանի Լեռնային Ղարաբաղը նույնիսկ այն դեպքում, երբ Ադրբեջանը ցանկանա խաղաղապահների պատասխանատվության գոտում նոր տարածքներ գրավել»: «Կլինի ինչ-որ իրավիճակ, որին հարկավոր կլինի արձագանքել, մենք կարձագանքենք»,-ասում է տիկին Զախարովան: