Լոռու մարզի կրթական, առողջապահական եւ մշակութային տասը հաստատություններում արեւային վահանակներ կտեղադրվեն։
Մարտի 15-ին Լոռու մարզպետարանում եռակողմ համաձայնագիր է կնքվել լիտվական «Սոլետ», հայկական «ՕՀՄ ԷՆԵՐՋԻ» ընկերությունների եւ շահառու կազմակերպությունների միջեւ։
Էներգաարդյունավետության ծրագրից կօգտվեն Թեղուտի միջնակարգ, Սարալանջի, Սպիտակի թիվ 5, Վանաձորի թիվ 2, Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցները, Վանաձորի թիվ 3, Գուգարքի կենտրոնական պոլիկլինիկաները, Ջրաշենի ամբուլատորիան, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը, Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցը:
Ծրագիրն իրականացվում է Լիտվայի կառավարության տրամադրած դրամաշնորհի շրջանակում: Շահառու կազմակերպությունները նույնպես ներդրումներ կանեն՝ 10 տոկոսի չափով։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։