Նախօրեին ավարտված Ռուսաստանի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 99,7%-ի հաշվարկների արդյունքով առաջատարը գործող նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Նա հավաքել է ձայների 87,3 տոկոսը։
Սա կլինի նրա հինգերորդ ժամկետը, որը կավարտվի 2030 թվականին։
Պուտինի հետ ընտրություններին մասնակցող Կոմունիստական կուսակցության թեկնածու Նիկոլայ Խարիտոնովը ստացել է քվեների 4,3 %, «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ 3,8 %, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին՝ 3,2 %։ Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 1,4 %-ը։
Ուկրաինայում ընթացող պատերազմի դեմ հանդես եկող երկու թեկնածուներին՝ Ռժեւից լրագրող Եկատերինա Դունցովային եւ Դոլգոպրուդնիի մունիցիպալ պատգամավոր Բորիս Նադեժդինին, Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ չի տվել մասնակցել ընտրություններին: Դունցովային թեկնածությունը առաջադրելու համար արգելվել էր ստորագրություններ հավաքելը, իսկ Նադեժդինի հավաքած ավելի քան 200 հազար ստորագրությունների մեջ ԿԸՀ-ն անընդունելի «թերություններ» էր գտել։