Հոգեւոր հովիվ Հովնան քահանա Մաթեւոսյանը հրաժարվում է հոգեհանգստյան կարգ կատարել ժողովրդի մեջ հայտնի Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի համար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում գնալ Ազատության հրապարակ ու խոսել հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: «Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած եւ արդեն ութ օր սոված մարդու հետ»,- ասում է ՀՀ նախագահը:
Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց ինքնահրկիզվում է մի քաղաքացի: Հարեւանուհին նույն օրը հրապարակում է այդ քաղաքացու թողած գրությունը. «Բոլորից շնորհակալ եմ, բայց ինձ կներեք, էլ մենակությանը չեմ դիմանում»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օտարերկրյա լրագրողներին պարզաբանում է, թե ինչու Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգի քննարկումներին ՀԱԿ-ին չի հրավիրել։ «Եթե մի կուսակցություն ամեն օր, որպեսզի չմոռանա, եւ միգուցե շատ դեպքերում օրը երկու անգամ հայտարարում է, որ ինքը ցանկություն չունի ինձ հետ հանդիպելու, առավել եւս այդ թեման քննարկելու, ի՞նչ անհրաժեշտություն կար այստեղ հրավիրելու»,- ասում է Սերժ Սարգսյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գրեթե չի թաքցնում, որ ոչ միայն Սամվել Ալեքսանյանը, այլեւ Մհեր Սեդրակյանը, Մանվել Գրիգորյանը եւ Առաքել Մովսիսյանը կարող են տեղ ունենալ 2017-ին ձեւավորվելիք խորհրդարանում. «Ոչ մեկը երաշխավորված չէ, որ այստեղ պետք է միայն լինեն կարկառուին քաղաքական գործիչներ, ճարտար լեզուներով քաղաքական գործիչներ»:
Հոգեւոր հովիվ Հովնան քահանա Մաթեւոսյանը հրաժարվում է հոգեհանգստյան կարգ կատարել ժողովրդի մեջ հայտնի Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի համար: «Հոգեհանգիստ չկատարելու որոշումը կայացվել է տվյալ քահանայի կողմից, երբ նա նկատել է, որ փորձ է կատարվում եկեղեցական արարողությունը քաղաքականացնել»,- պարզաբանում է Մայր Աթոռի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը:
Հայաստանում ընտրում են ՌԴ նախագահ: Տեղամասերից մեկը բացվել է Գյումրի քաղաքում: Ընտրողները նույնիսկ ոգեւորված են: «Ճիշտ է, մենք հայ ենք, բայց մեր երկիրը Ռուսաստանն է, հենց ըդոր համար էլ էսօր սրտանց, ուրախ եկել ենք, Կիրովականից հասել ենք ստեղ»,- ասում է Վանաձորից Գյումրի եկած մի քաղաքացի:
Կառավարությունը որոշում է փոխել ավտոգազալիցքավորման ճնշակայաններում մեքենաների գազալիցքավորման գործընթացը: Տաքսիստները դժգոհ են՝ դա կբերի ուղեվարձի թանկացման եւ ուղեւորների կրճատման: «Բոլոր դեպքերում թանկացում լինելու է, բայց վարորդների վրա դրանք անդրադառնալու են լավ առումով, ոչ թե վատ առումով»,- առանց մանրամասնելու ասում է «Էքսպերտթեչ» գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ փորձարկման լաբորատորիայի տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Հայաստանի կրթական համակարգը անցնում է հեռավար ուսուցման: «Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին, ապա այստեղ մենք մեծ ոգեւորություն ենք տեսնում»,- հասարակական տրամադրություններն անմիջապես վերծանում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձեւավորել նոր իշխանություն եւ նոր կառավարություն»,- հանդիպումից հետո իր հերթին ասում է Գագիկ Ծառուկյանը:
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարության նախագիծ են ներկայացնում խորհրդարանին, որտեղ ասում են, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը չպետք է ունենա ժամկետային սահմանափակումներ։ «Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ, երբ որ ասում է, որ հինգ տարի հետո կողմերից մեկի ցանկության դեպքում կարող է խաղաղապահները չլինեն, մենք դա առաջարկում ենք փոխել՝ կողմերից մեկի ցանկության դեպքում խաղաղապահները մնան տարածաշրջանում»,- պարզաբանում է ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներկայացnում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը՝ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս: «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում՝ կա մի պայման․ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն սահմանագծման աշխատանքները»,- ասում է Ալիեւը: