Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերի սերտ համագործակցությունը մեծ ներդրում ունեն ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը հաջորդող մամուլի ասուլիսի ժամանակ։
APA գործակալությունը փոխանցում է, որ Ստոլտենբերգը բարձր է գնահատել ադրբեջանական բանակի գործունեությունը խաղաղապահ առաքելությունների ժամանակ եւ այլ ոլորտներում ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակներում։
Նշվում է Հասանովն էլ երախտագիտություն է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարին ՆԱՏՕ-ի կողմից 30 տարիների ընթացքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։
Հաջորդիվ Հասանովը Ստոլտենբերգին ներկայացրել է նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։