Հայաստանի ԱԳ նախկին նախարարը հմուտ դիվանագետ է, միջազգային հարաբերությունների գիտակ, օգտագործում է լատիներեն տերմիններ, օրինակ՝ Uti possidetis, բայց պարզ բաներ չի հասկանում։
Նա (Նիկոլ Փաշինյանը) ոչ թե պատրաստ է, այլ՝ ստիպված։ Իսկ ստիպված զիջումների գնացողը չի կարող պայմաններ թելադրել՝ ուտի possidetis-ը, թե միանգամից կուլ տա։
Տեսնես ինչ էր մտածում Օսկանյանը, երբ ԱԽ 1998-ի հունվարի 8-ի հայտնի նիստում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ասում էր. «Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու։ Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք»։