Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր ղազախ գործընկեր Մուրատ Նուրտլեուի հետ մարտի 18-ին Երեւանում կայացած հանդիպամնը քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում եւ ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։
Միրզոյանը նշել է, որ հնարավորություն է ունեցել եւս մեկ անգամ ընդգծելու, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ գործադրում է բոլոր կառուցողական ջանքերը՝ Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրումը հնարավորինս արագ ապահովելու համար։
«Իմ գործընկերոջը ներկայացրեցի նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղության գործընթացը։ Ես մեկ անգամ հնարավորություն ունեցա ընդգծելու, որ Հայաստանը նվիրված եւ հավատարիմ է խաղաղության օրակարգին, եւ գործադրում է բոլոր կառուցողական ջանքերը՝ պահ առաջ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, նաեւ սահմանների հետագա սահմանազատման վրա»,-ասել է Միրզոյանը։
Նախարարը կրկին հիշեցրել է, որ խաղաղության պայմանագրի համար որպես առանցաքյին հիմք հանդիսանում է 1991 թվականի Ամա-Աթայի հռչակագիրը, որով Խորհրդային Միության նախկին հանրապետությունները ճանաչել են արդեն նորանկախ հանրապետությունների միջեւ միջազգային, միջպետական սահմանները։