Եվրամիությունը ափսոսանք է հայտնել ՌԴ նախագահական ընտրություններում ԵԱՀԿ դիտորդների բացակայության համար եւ քննադատել է քվեարկությունը, որը «անցկացվել է խիստ սահմանափակումների պայմաններում»։
Համապատասխան հայտարարությունը X-ի իր էջում հրապարակել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
The presidential elections in Russia took place in a highly restricted environment, with voters deprived of a real choice and systematic internal repression.
We condemn the illegal holding of so-called “elections” in the occupied Ukrainian territories.https://t.co/0LlObalL4F
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) March 18, 2024
Սակայն նրա հայտարարությունից չի բխում, որ ԵՄ-ն չի ճանաչում Ռուսաստանում անցկացված ընտրությունների արդյունքները։
«Ընտրությունները անցկացվել են գնալով նեղացող քաղաքական տարածության մեջ, ինչը հանգեցրել է քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների ոտնահարման տագնապալի աճին, շատ թեկնածուների արգելվել է մասնակցել ընտրություններին, ներառյալ բոլոր նրանց, ովքեր դեմ էին Ռուսաստանի անօրինական ագրեսիվ պատերազմին։ Ռուս ընտրողները զրկվել են իրական ընտրության հնարավորությունից, խստորեն սահմանափակվել է նրանց հասանելիությունը հավաստի տեղեկատվությանը»,-ասվում հայտարարության մեջ։
Տեքստում ուշադրություն է նաեւ հրավիրել Ռուսաստանում բռնաճնշումների համակարգված ուժեղացման վրա՝մասնավորապես, անդրադառնալով քրեակատարողական հիմնարկում ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվանը։
Հայտարարության մեջ նաեւ ընդգծվում է, որ Եվրամիությունը չի ճանաչում քվեարկության անցկացումը Ուկրաինայից բռնակցված շրջաններում։
«Այս տարածքներում Ռուսաստանի այսպես կոչված «ընտրությունները» միջազգային իրավունքի, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրության, Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ակնհայտ խախտումներ են»,-ասվում է տեքստում։