Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում հյուրընկալել է քիչ առաջ Թբիլիսիից Երեւան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին:
Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ:
Փաշինյանի եւ Ստոլտենբերգի հանդիպումը այժմ շարունակվում է ընդլայնված կազմով: