Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
ՀՀ նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է․
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք իմ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Նման պատասխանատու պաշտոնում Ձեր վերընտրվելը թույլ կտա մեզ շարունակել բովանդակալից երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ մեր երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու ավանդույթների վրա։
Հուսով եմ, որ կշարունակենք ակտիվ փոխգործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ համագործակցությունն ու փոխըմբռնումը։
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ բարօրություն եւ հետագա հաջողություններ»։