Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարում է, որ Հայաստանը բավականին բարդ մարտահրավերների առաջ է կանգնած:
Սերժ Սարգսյանն ստիպված է անձամբ ասել, թե ինչ է խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Բաղրամյան 26-ում իրենց հանդիպման ժամանակ. «Ես բառացիորեն ասել եմ՝ Րաֆֆի՛, մինչեւ անելիքներին անցնելը, ես երկու հարց ունեմ. հարց առաջին՝ դու հաղթե՞լ ես ընտրություններում: Ասաց՝ ոչ: Ասացի՝ բա ի՞նչ է եղել: Ասաց՝ մերոնք ասում են, որ Դուք էլ չեք հաղթել: Ասացի՝ Րաֆֆի՛, դու չես հաղթել, ես չեմ հաղթել, բա ո՞վ է հաղթել: Պարոն Հովհաննիսյանը ժպտաց»:
ԱԺ ընդդիմադիր չորս ուժերը հայտարարում են, որ ապրիլի 28-ին կառավարության հրաժարականի հարցը կմտցնեն ԱԺ օրակարգ: «Ընդամենը մի քայլ, որը երկրի խնդիրները մինչեւ վերջ չի լուծում, բայց սկիզբ է դնում մի պրոցեսի, որի ավարտն է Սերժ Սարգսյանի, այս կոռումպացված ռեժիմի հեռացումը»,-ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանը զայրացել է ադրբեջանական զինուժի վերջին հարձակումներից: «Երկրապահը պատրաստ է ցանկացած պահի կանգնել ռազմական առաջնագծում։ Լրբացած թուրքին պատժելու հրամանի ենք սպասում»,-հայտարարում է Մանվել Գրիգորյանը:
ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարում է, որ հայաստանը բավականին բարդ մարտահրավերների առաջ է կանգնած: Դեսպանն ակնարկում է, որ մարտահրավերների հիմնական աղբյուրը Ռուսաստանում է. «Մարտահրավերներից գլխավորը Ռուսաստանի տնտեսության անկման ազդեցությունն է Հայաստանում ու չնահանջող կոռուպցիան»:
Հաց բերող Արթուր Սարգսյանին նվիրված հիշատակի հավաք-երթին արցունքն աչքերին մասնակցում է նաեւ երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նա պահանջում է, որ Հաց բերողի արձանը կանգնեցնեն Երեւանում: «Եթե Անդրանիկ Մարգարյանը Պանթեոնում է թաղված՝ Կոմիտասի կողքին, ինչո՞ւ պետք է Հաց բերողի արձանը չլինի»,-ասում է Ռուբեն Հախվերդյանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքն այսօր էլ չի հավակնում ՀՀ վարչապետի պաշտոնին: «Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երեւացող ու չերեւացող ողջ փորձը փոխանցելու գործին»,-ասում է Սերժ Սարգսյանը:
Լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվում են, թե ինչո՞ւ է Հայաստանի վարչապետի ընտանիքը նրա հետ մեկնել Ղարաբաղ անվտանգության խորհրդի նիստի օրերին, ինչո՞ւ է վարչապետի ընտանիքն օգտվել վարչապետի ծառայողական ուղղաթիռից: «Երբ որ ես զրոյից ստեղծելիս եմ եղել լրատվամիջոց, իմ ընտանիքը եղել ա իմ կողքին: Երբ որ իմ դեմ տեռոր էր իրականացվում քրեական եւ քրեածին, իմ ընտանիքը եղել ա իմ կողքին: Ակնկալիքն էն ա, որ ես իմ ընտանիքից հրաժարվե՞մ»,-ասում է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից մեկն արձանագրվել է բուժքրոջ մոտ: «Բուժաշխատողները համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։ Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը եւ մնալ տանը»,-ասում է նախարարը:
«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ուրախ է, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ, բայց մտահոգվելու բան կա՝ դրանք չպիտի անցկացնի Փաշինյանը: «Այդ ընտրությունները կարող են լինել ոչ թե ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք, այլ ստեղծված իրավիճակից նոր ճգնաժամ սկսվի»,-ասում է Սաղաթելյանը
Երեւանում կայծակնային արագությամբ թանկանում են վարձով տները: Դա բացատրվում է ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանից արտագաղթողների մեծ հոսքով: Բնակարանատերերը հայ վարձակալներին բառացիորեն հանում են տներից: «Հադրութում լեռների մեջ ապրել եմ, ստեղ հաստատ ավելի ապահով կապրեմ դուրսը՝ ոչ ցրտից եմ նեղվում, ոչ էլ ինչ-որ բանից»,-առանց ներկայանալու պատմում է «Ազատության» զրուցակիցը:
Ընդդիմադիր Արտակ Զաքարյանն ասում է. «Պատահական չէր ասում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, որ բանակցողին փոխել է պետք: Ռեգիոնալ շահերի բախման նոր շրջափուլում, հայ ժողովրդի շահերի համար կարող է նոր պատուհան բացվել եւ չի կարելի կորցնել եւս մեկ պատեհ հնարավորություն»։