Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում, կոչ է արել չմոռանալ «դավաճանների մասին», որոնք միացել են ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբերին։
«Խնդրում եմ չմոռանալ, թե ովքեր են, անուն-ազգանունով բացահայտել: Մենք նրանց կպատժենք առանց վաղեմության ժամկետի, որտեղ էլ որ լինեն»,- ասել է Պուտինը։
Նա ԱԴԾ-ին կոչ է արել «բավարար ուշադրություն դարձնել գործունեության այս ուղղությանը»։
«Մենք հիշում ենք, թե ինչ արեցին վլասովցիները խորհրդային հողի վրա։ Եվ մենք սա երբեք չենք ների»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ նման «դիվերսիոն եւ ահաբեկչական խմբավորումների»՝ ռուսական տարածք ներխուժելու բոլոր փորձերը «տապալվել են»։
«Հակառակորդի կանոնավոր ստորաբաժանումներից եւ օտարերկրյա վարձկաններից կազմված, ակտիվորեն կլիրառվող դիվերսիոն ու ահաբեկչական խմբավորումների մեր տարածք ներխուժելու բոլոր փորձերը ձախովել են։ Ձախոցվել են նաեւ բոլոր տեսակի տականքները, որոնք տարբեր խողովակներով հայտնվել են Կիեւի ռեժիմի տարածքում։ Այս բոլոր փորձերը ձախողվել են»,-ասել է ՌԴ նախագահը։
Նա նաեւ մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին Արեւմուտքի աջակցությամբ «ահաբեկչական» մեթոդների անցնելու մեջ։
«Նրանք անցել են ահաբեկչական մեթոդների՝ խաղաղ քաղաքների գնդակոծում, մահափորձեր պետական պաշտոնյաների եւ հասարակական գործիչների դեմ, Ռուսաստանի կարեւոր ենթակառուցվածքի օբյեկտների վրա դիվերսիաներ եւ ահաբեկչական հարձակումներ իրականացնողների հավաքագրման փորձեր»,-ասել է Պուտինը։