Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ։
Պարզ ասում է՝ երաշխիք չկա
Պետության ղեկավարի ֆունկցիան սեփական ժողովրդին սպառնալը չի։ Պետության ղեկավարի ֆունկցիան էդ վտանգները չեզոքացնել փորձելն է առնվազն։ Ի՞նչ ա նշանակում, դու գյուղացիներին ասում ես՝ վաղը-մյուս օր կհանդիպենք հանրապետության հրապարակում, դուք կասեք՝ գյուղացի ենք, չհասկացանք։ Ինչի՞ մարդկանց դեբիլի տեղ դնելով ա։ Այսինքն կարելի ա գնալ անհեթեթություններ խոսալ մարդկանց մոտ։ Մարդիկ պարզ հարց են տալիս։ Լավ մենք զիջեցինք, տեղը ի՞նչ ենք ստանում։ Ասում ա՝ ոչ մի բան, ոչ մի երաշխիք չկա։ Ինքը իրա բերանով ասում ա՝ ոչ մի երաշխիք չկա։ Հիմա ինչի՞ ես դու մեր դիրքերը թուլացնում, մեր կահավորած գիծը փլուզում, որ հետագա հնարավոր ագրեսիային մենք այլեւս դիմակայելու ոչ ունակ լինե՞նք։