ԱՄՆ նախկին նախագահ, 2024-ի ընտրություններում նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է մնալ ՆԱՏՕ-ում, եթե ԵՄ երկրները «արդար վերաբերվեն Ամերիկային»։
GB News-ի հաղորդավար Նայջել Ֆարաջի հետ բացառիկ հարցազրույցում Թրամփը քննադատել է ԵՄ երկրներին եւ պահանջել «վճարել» ամերիկյան աջակցության համար:
Հանրապետական թեկնածուն հաճախ է քննադատում ՆԱՏՕ-ին եւ նրա անդամներին, օրինակ՝ Գերմանիային՝ մեղադրելով նրանց սեփական պաշտպանության համար բավարար ներդրումներ չանելու եւ հույսը Վաշինգտոնի վրա դնելու համար: