2024 թվականի հունվարի 1-ից Իրանը Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Եթովպիայի հետ՝ որպես լիիրավ անդամ, միացել է BRICS-ին։
«Իրանի մուտքը BRICS Թեհրանի արտաքին քաղաքականության կարեւոր ձեռքբերումն էր»,- հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ Նովրուզի՝ իրանական արեգակնային օրացույցով նոր տարվա, առիթով ազգին ուղղված ուղերձում։
Իրանի՝ BRICS-ին միանալուն նախորդել էր անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը, ինչը եւս մեկ կարեւոր ձեռքբերում էր։
Ըստ Ռաիսիի, վերջին մեկ տարվա ընթացքում հարեւան երկրների հետ Իրանի առեւտրի ծավալներն աճել են, ակտիվացել է համագործակցությունը Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի պետությունների հետ։