Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարությունը հերքել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի մարտի 19-ի այն հայտարարությունը, որ Փարիզը շուրջ 2 հազար զինվորականների է նախապատրաստում Ուկրաինա ուղարկելու համար։
Գերատեսչության հայտարարության մեջ, որը տեղադրվել է X-ի պաշտոնական էջում նշվում է, որ Ռուսական հետախուզական ծառայության ղեկավարի հայտարարությունները «Ռուսաստանի կողմից զանգվածային ապատեղեկատվության համակարգված օգտագործման ևս մեկ օրինակ է»։
The information relayed by Sergey Naryshkin, Director of the Russian Foreign Intelligence Service, is a further example of the systematic use of mass disinformation by Russia.
We call for utmost vigilance to prevent any instrumentalization through this kind of campaign.
— Ministère des Armées 🇫🇷 (@Armees_Gouv) March 19, 2024
Նախօրեին Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ Ֆրանսիան ռազմական կոնտինգենտ է պատրաստում՝ Ուկրաինա ուղարկելու համար։ Նա նշել էր, որ ֆրանսիացի զինվորականները նման դեպքում կարող են ռուսական բանակի համար դառնալ «առաջնահերթ լեգիտիմ թիրախ»։