Մարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում պատգամավոր Տոմաշ Պորեբայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «The future of Via Carpathia — Caucasian Road Corridor» խորագրով համաժողով, որին մասնակցել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը։
Նա մանրամասն ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, հայկական կողմի տեսլականը տարածաշրջանը խաղաղության եւ համագործակցության գոտի դարձնելու վերաբերյալ, ակնկալիքները միջազգային գործընկերներից։
Բելգիայում Հայաստանի դեսպանությունը հաղորդել է, որ հանդիպման ընթացքում ցուցադրվել է «Խաղաղության խաչմերուկի» մասին պատմող տեսանյութ, մասնակիցներին բաժանվել տեղեկատվական նյութեր։