Այսօր Լեհաստանի տարբեր շրջաններում ավելի քան 70 հազար լեհ ֆերմերներ սկսել են պիկետներ, շրջափակումներ և այլ ակցիաներ՝ բողոքելով ԵՄ «կանաչ» քաղաքականության դեմ, որը նախատեսում է մինչև 2050 թվականը հասնել ածխածնի զրոյական արտանետումների:
Նման լայնածավալ ցույցեր լեհ ֆերմերներն արել էին նաեւ փետրվարի 9-ին Ուկրաինայի հետ սահմանի մոտ՝ արգելափակելով անցումները:
Նրանք պահանջում էին սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել Ուկրաինայից գյուղատնտեսական էժան արտադրանքի ներմուծումը, ուժեղացնել օժանդակությունն ազգային անասնաբուծությանը։