Ռուսաստանի Դաշնության Պետդուման ընդունել է օրինագծեր, որոնք քրեական պատասխանատվությունից ազատում են այն անձանց, որոնք պայմանագիր են կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ՝ մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։ Այս մասին գրում է dw.com-ը:
Փոփոխությունը վերաբերելու է թեթև կամ միջին ծանրության հանցագործություն կատարածներին և նրանց, որոնք գտնվում են հետաքննության կամ դատավարության փուլում։
Եթե ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքվի, կասկածյալների քրեական գործերը կկարճվեն, իսկ իրական ժամկետով դատապարտվածները կստանան պայմանական պատժաչափ։
Քրեական պատասխանատվությունից ազատվածների վարքագիծը վերահսկելու է զորամասի հրամանատարությունը։