Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ անդամ երկրներին առաջարկել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթի 90%-ն օգտագործել խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար։
«Այսօր ես առաջարկեցի օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացված անսպասելի եկամուտները, որպեսզի աջակցենք Ուկրաինայի հաղթանակին՝ իր մղած պայքարում։ 90%-ը հատկացվելու է Խաղաղության եվրոպական հիմնադրամի, 10%-ը՝ ԵՄ բյուջեի միջոցով»,-գրել է Բորելը X-ի էջում։
Today I presented a High Representative proposal for a Council decision to use the windfall revenues from Russian immobilised assets to support Ukraine in its fight to prevail.
90% will be allocated via the European Peace Facility and 10% via the EU budget.
1/2— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) March 20, 2024
Նա հույս է հայտնել, որ ԵՄ խորհուրդը շուտով կհաստատի առաջարկը։
«Սա ցույց կտա ԵՄ-ի միասնությունն ու հավատարմությունը՝ աջակցելու Ուկրաինային եւ նրա ժողովրդին», — հավելել է նա:
Առաջարկի մասին հայտարարվել է մարտի 21-22-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի նախօրեին, որտեղ ռուսական ակտիվների օգտագործման հարցը կդառնա քննարկման հիմնական թեմաներից մեկը։