ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը ոգեւորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ակնարկից, որ հնարավոր է ինքը լինի վարչապետ. «Տեսա՞ք, Աստված մեր ձենը լսեց, էլ ի՞նչ եք ուզում»։
Խորհրդարանում խոսում են երջանկությունից: Այս օրը երջանկության օրն է: «Երջանիկ պահերից մեկը….ուրեմն դա եղել է, ռուսերեն մի բառ կա` զրելիշչա, դա 1988 թվականի փետրվարի 20-ն էր»,-հիշում է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Այդ մտածումը դեռ իմ մեջ չկա` երջանիկ եմ, թե ոչ, որովհետեւ երկիրը լուրջ խնդիրներ ունի»,-անկեղծորեն ասում է ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը:
ԱԺ ընդդիմադիր չորս ուժերը վերջապես համաձայնության են գալիս կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու շուրջ: «Ինչքան էլ բարձր-բարձր գոչեք, թե 4 ոչ իշխանական ուժ եք, միեւնույնն է՝ ինչքան կաք , այդքանն եք»,-ասում է նրանց հաջողությանը չհավատացող ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անկեղծորեն ասում է, որ Հայաստանի գործը չէ, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում: Բայց հարցն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նախագահող մյուս երկրները՝ Ֆրանսիան ու Ամերիկան դա չեն անում: «Վերջին հաշվով որեւէ պետություն պիտի՞ զենք վաճառեր»,-հակադարձում է Գալուստ Սահակյանը։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը համաձայն չէ ընդդիմության առաջարկին, ըստ որի պետք է իշխանության եւ ընդդիմության հետ համատեղ հանձնաժողով ստեղծել ու տուն առ տուն շրջելով` գրանցել` ով է գտնվում Հայաստանում, ով`ոչ, ինչպես Վրաստանում է: «Ցուցակները ԿԸՀ կայքում մշտապես առկա են, նպատակը հենց է, որ անձինք ծանոթանան ու ճշգրտումներ իրականացնեն»,-մերժում է Մուկուչյանը:
«Օհանյան-Հովհաննիսյան-Օսկանյան» դաշինքը վանաձորցիներին ասում է, որ ԱԺ առաջիկա ընտրությունները հիանալի հնարավորություն են Հայաստանում վերջապես իշխանափոխություն իրականացնելու համար: «Չհավատաք, երբ ասում են, որ չկա ընդդիմություն: Այսօր մեր դաշինքը հայտ է վերցնում կառավարություն վերցնելու եւ աշխարհում երկիրը ներկայացնելու համար»,-ասում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը ոգեւորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ակնարկից, որ հնարավոր է ինքը լինի վարչապետ. «Տեսա՞ք, Աստված մեր ձենը լսեց, էլ ի՞նչ եք ուզում»։ «Ելք»,-ում Սարգսյանի վարչապետ դառնալը կանխելու քայլերը դաշինքին կանգնեցրել են փլուզվելու եզրին: «Որոշել ենք, որ եթե կուսակցություն կա, որը ցանկություն ունի առանձին գործողություն իրականացնելու, մենք որեւէ մեկի ձեռքը չենք բռնելու»,-ասում է ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը:
ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հեղափոխությունից մեկ տարի հետո Հայաստանում արդեն դժգոհության ալիք է տեսնում: «Օրումեջ, կարելի է ասել, կառավարության դիմաց ցույցեր են արվում, քաղաքացիները՝ տարբեր ձեւերով: Լավ է, որ քաղաքացիները սովորել են իրենց դժգոհությունը արտահայտել, այլեւս միայն խոհանոցում սուրճի բաժակի շուրջ այդ դժգոհությունը չի մնում, բայց դա պետք է նաեւ լսողներ լինեն»,-ասում է ընդդիմադիր պատգամավորը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է, թե ինչու է Արման Սարգսյանին եւ Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել ՀՀ ոստիկանապետ եւ ԱԱԾ տնօրեն։ «Նրանք չեն փորձում քողարկել ու թաքցնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են իրենց ոլորտներում»,-գրում է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանում է 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո վարչապետի գրած «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին։ «Հարցնում ես, թե 2018 թվականի մայիսից, երբ դեռ մեկ շաբաթ էլ չկար, ինչ վարչապետ էիր, ինչո՞ւ էին Սերժ Սարգսյանը եւ իր թիմակիցները պնդում, որ եկել ես հողերը հանձնելու, որտեղի՞ց գիտեին եւ ինչո՞ւ էին հայտարարում, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Պատասխանը մեկն է՝ քո անցած ամբողջ ճանապարհը»,-գրում է երրորդ նախագահը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստովանում է, որ 44-օրյա պատերազմից հետո իր երկրի տարածքում դեռ ազատագրելու հողեր են մնացել։ Բայց դա իրեն չի խանգարում հայտարարել․ «Ես երջանիկ մարդ եմ, քանի որ վերադարձրել եմ մեր հողերը»։
Ապրիլին 15-ին Երեւանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացնում նաեւ Ադրբեջանը։ Հայկական լրատվամիջոցները համոզված չեն, որ Ադրբեջանը կգա։ «Այո, Ադրբեջանը գալու է Հայաստան՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը»,-հայտարարում է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։