Այո, դժվար է պատկերացնել։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես է մի ազգ անհնարինություն կատարում։
Ավելի դժվար է պատկերացնել, թե ինչպես են տարբեր անհատներ տասնամյակներ շարունակ տեղ զբաղեցնում քաղաքականության մեջ եւ, օգտակար որեւէ բան չանելով, պահպանում այդ տեղը հավերժ։
Մի նոր անհնարինություն էլ կլիներ թերեւս քաղաքական ասպարեզն այդ անհատներից մաքրելը, որ «ազգադավները» փափուկ հենարան չունենային։