Թուրքիան եւ ԱՄՆ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել երկրորդական պատժամիջոցների կիրառման նոր համակարգի շուրջ, որի տակ կարող են հայտնվել այն օտարերկրյա ընկերությունները որոնք կապեր կունենան ռուսական ընկերությունների հետ։ Այս մասին գրում է Hurriyet թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։
Նախկինում ԱՄՆ-ի կողմից անմիջապես երկրորդական պատժամիջոցներ էին սահմանվել թուրքական այն ընկերությունների դեմ, որոնք կասկածվում էին Ռուսաստանի հետ առեւտրային գործունեություն իրականացնելու մեջ։
Նոր համաձայնագրի համաձայն ԱՄՆ-ն նախ կծանուցի է Թուրքիային կասկածելի ընկերությունների մասին, ինչպես նաեւ տեղեկատվություն կհայցի այդ խնդրի վերաբերյալ։ Եթե Թուրքիան հետաքննություն անցկացնի եւ բացահայտումների մասին տեղեկացնի ԱՄՆ-ին, «անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն», գրում է թերթը։