ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման եւ իսրայելցի պատանդների ազատ արձակման մասին բանաձեւի նախագիծ:
Այս մասին Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք ունենք բանաձեւ, որը մենք ներկայացրել ենք հենց հիմա։ Այն դրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առջեւ: Այն կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը եւ ազատ արձակել պատանդներին, եւ մենք մեծ հույս ունենք, որ երկրները կաջակցեն դրան»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը։