Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը տելեգրամի իր էջում գրել է, որ ֆրանսիական զորախմբերը Ուկրաինա ուղարկելու դեպքում ՌԴ զինված ուժերի համար «դրանց համակարգված ոչնչացումը կլինի ոչ թե ամենադժվար, այլ չափազանց կարեւոր խնդիրը»։
«Շատ խնդրահարույց է նման թվով զինվորականների թաքցնելը», — նշել է Մեդվեդեւը։
«Դագաղների նման մեծ թիվը, որոնք ուղարկվելու են Ֆրանսիա օտար, հեռավոր երկրից, պրոֆեսիոնալ զինվորականների զանգվածային մահը թաքցնելը անհնար է դարձնում։ Ավելին, այստեղ այլեւս չի կարելի անտեսել այն հիշատակումները, որ, իբր, վարձկաններն իրենք են ընտրում իրենց ճակատագիրը եւ տնօրինում կյանքի իրավունքը։ Այս դժբախտները կդառնան լիարժեք մարտիկներ՝ որպես ինտեվեցիոն կոնտինգենտի մաս։ Նրանց ոչնչացումը լինելու է մեր Զինված ուժերի առաջնահերթ ու փառավոր խնդիրը»,-գերել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
Ըստ Մեդվեդեւի իրադարձությունների այդպիսի զարգացումը Ֆրանսիայի ղեկավարության համար հավասար կլինի «գիլիոտինի», քանի որ «նրանց կտոր-կտոր կանեն զայրացած հարազատներն ու ընդդիմության չար ներկայացուցիչները, որոնց ասել են, որ Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի հետ»։