ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը aif.ru կայքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքների մի մասն այժմ դե ֆակտո «Կիեւի ռեժիմի օկուպացիայի տակ է», եւ որ անհրաժեշտ է ազատագրել «նոր շրջաններն» ու «պաշտպանել այնտեղ գտնվող մարդկանց»։
«Ֆեդերացիայի չորս նոր սուբյեկտներ ունենք (ի նկատի ունի Ուկրաինայից օկուպացված Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապարոժիեի մարզերը․-խմբ․)։ Եվ մեզ համար գլխավորն այս շրջանների ժողովրդին պաշտպանելն է եւ այդ շրջանների տարածքի ազատագրումը, որը ներկայումս դե ֆակտո օկուպացված է Կիեւի ռեժիմի կողմից»,-ասել է Պեսկովը։
Ինչպես նշում է կայքը, Կրեմլի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ «Ռուսաստանը չի կարող թույլ տալ», որ իր սահմանների մոտ «գոյություն ունենա մի պետության, որը փաստագրել է Ղրիմը խլելու ցանկացած եղանակ օգտագործելու մտադրությունը, էլ չենք խոսում Դոնբասի եւ Նովոռոսիայի տարածքների մասին»։