Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը X-ի իր էջում գրել է, որ իր կարգադրությամբ ԱԳ նախարարություն է հրավիրվել Թուրքիայի փոխդեսպանը՝ բողոքի նոտա ստանալու համար։
I instructed @IsraelMFA officials to summon the Turkish deputy ambassador to Israel for a serious reprimand, following @RTErdogan’s attack on Prime Minister @netanyahu and his threats to send PM Netanyahu to Allah and to convey a clear message to Erdogan:
You who supports the…
— ישראל כ”ץ Israel Katz (@Israel_katz) March 22, 2024
Նրա խոսքով, դա պատասխանն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մարտի 21-ին Կայսերի քաղաքում հնչեցրած այն հայտարարություններին, որտեղ նա Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին անդրադառնալիս խոստացել էր «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ուղարկել Ալլահի դատաստանին»։
«Ես կարգադրել եմ կանչել Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին, որպեսզի նրան խստորեն նկատողություն արվի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա Էրդողանի հարձակումների եւ Նեթանյահուին Ալլահի մոտ ուղարկելու սպառնալիքների ֆոնին»,-գրել է Կացը։
Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ թուրքական կողմը, պաշտպանելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, «աջակցում է վայրագություններին եւ մարդկության դեմ հանցագործություններին», ինչի պատճառով Անկարայում «Աստծուն հիշատակելու իրավունք չունեն»։