Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 25-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։
Վրացական կողմի փոխանցմամբ այցի ընթացքում Կոբախիձեն եւ Փաշինյանը կանցկացնեն անհատական եւ ընդլայնված կազմով հանդիպումներ, որին կհաջորդեն համատեղ հայտարարություններ լրատվամիջոցների համար։
Նախատեսված է նաեւ Կոբախիձեի հանդիպումը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Հաղորդագրության համաձայն վրացական պատվիրակության կազմում կլինեն նաեւ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լեւան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, կրթության, գիտության եւ երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին, ինչպես նաեւ Կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւան Ժորժոլիանի.