Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը մարտի 25-26-ին պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Այցի շրջանակներում Միրզոյանը հանդիպում կունենա Արգենտինայի արտաքին հարաբերությունների միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ։ Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Օրակարգում ներառված են նաեւ փորձագիտական, գիտահետազոտական եւ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներ։