Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ կանխել է Լենքորանի գործադիր իշխանության ղեկավարի դեմ մահափորձը։
Ադրբեջանի հատուկ ծառայությունների պնդմամբ, ահաբեկչական հարձակումները կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է 35-ամյա Բահրուզ Ասկերովը։
Տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Ասկերով, գաղտնի կապեր է ստեղծել հանրապետության տարբեր շրջաններում ապրող մարդկանց հետ եւ նրանց հանձնարարել մահափորձ կազմակերպել Լենքորանի քաղաքապետի դեմ։ Պարզվել է նաեւ, որ Ասկերովը նույն անձանց հանձնարարել է մահափորձ կատարել հանրապետության որոշ շրջաններում անգլերեն դասավանդող օտարերկրյա քաղաքացու դեմ։
Ասկերովը այժմ ձերբակալված է եւ նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի ահաբեկչություն կազմակերպելու հոդվածներով։