«Crocus»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ԱՄՆ-ն արդարացումներ է ստեղծում Ուկրաինայի համար՝ հիշատակելով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը։ Այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռուսական kp.ru կայքի համար գրած սյունակում։
«Ամերիկայի քաղաքական ճարտարագետները իրենց թակարդն են գցել՝ պատմելով այն մասին, որ «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացվել է Ռուսաստանում արգելված ԻՊ ահաբեկչական կազմակերպության կողմից: Այստեղից էլ Վաշինգտոնի ամենօրյա «արդարացումները» իր հովանավորած Կիեւի համար, եւ իրենց ու իրենց ստեղծած Զելենսկու ռեժիմի ծածկումը արգելված ԻՊ-ի հիշատակումներով»,-գրել է Զախարովան։
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ մի քանի գործոններ ուղղակի եւ անուղղակի ձեւով վկայում են ուկրաինական ահաբեկչությանը հովանավորելու գործում Միացյալ Նահանգների ներգրավվածության մասին։
Ըստ Զախարովայի իր ասածների վկայությունն է ԱՄՆ-ի կողմից միլիարդավոր դոլլարների հասնող զենք ու զինամթերքի մատակարարումը, «ազգայնական հռետորաբանությունը», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղության բանակցություններ վարելու արգելքը, հակամարտությունը ուժային եղանակով լուժելու Վաշինգտոնի անվերջ կոչերը, նախագահ Վլադիմիր Զելենսկուն տեղեկատվական լայն աջակցությունը եւ այլն։
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի ավելի վաղ միջամտությունը Մերձավոր Արեւելքի գործերին հանգեցրել է տարածաշրջանում գործող մի քանի արմատական եւ ահաբեկչական խմբավորումների առաջացմանը, հզորացմանն ու ինստիտուցիոնալացմանը։