Ֆրանսիան կբարձրացնի երկրում ահաբեկչության վտանգի մակարդակը։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը։
À la suite de l’attentat de Moscou, un Conseil de Défense et de Sécurité nationale a été réuni ce soir à l’Elysée par le Président de la République.
Compte tenu de la revendication de l’attentat par l’état islamique et des menaces qui pèsent sur notre pays, nous avons décidé de…
— Gabriel Attal (@GabrielAttal) March 24, 2024
«Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո նախագահն այսօր Պաշտպանության եւ անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Հաշվի առնելով, որ Մոսկվայում կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, ինչպես նաեւ այն վտանգները, որոնց բախվում է մեր երկիրը, մենք որոշել են բարձրացնել ահաբեկչության վտանգի մակարդակը՝ հասցնելով այն առավելագույն՝ «ահաբեկչության արտակարգ վտանգ» մակարդակի», — գրել է Ֆրանսիայի վարչապետը։