ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը միտքը տրամաբանորեն ձեւակերպելու խնդիր ունի։ Ասում է՝ «Թաքնված զենք չի կարող լինել», հետո միանագամից «որովհետեւ»-ով անցնում Անտոն Պավլովիչ Չեխովի հայտնի խոսքին, թե «պատից կախված հրացանը մի օր կրակում է»։
Այսինքն, եթե ճիշտ ենք հասկանում, զենքը թաքնված լինել չի կարող, որովհետեւ կախված է պատից, իսկ եթե կախված է պատից, մի օր անպայման կկրակի։
Իրականում պետք էր ասել՝ եթե բուծում ենք ռազմականացված կառույցներ, դրանք մի օր անպայման կրակելու են եւ կարեւոր չէ՝ որ ուղղությամբ։