Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը ժամանել է Երեւանում ՌԴ դեսպանատուն, որտեղ ցավակցություն է հայտնել «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության համար։ Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալության թղթակիցը։
Մարտի 24-ին ՌԴ դեսպանատանը բացվել էր սգո մատյան։ Կիրակի օրը երկրի գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները այցելել են դեսպանատուն՝ աջակցություն հայտնելու Ռուսաստանին եւ ռուս ժողովրդին։
Ցավակցություններ են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, պետության նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ պետական եւ քաղաքական այլ գործիչներ։