Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի առաջարկին՝ ազատ արձակել մոտ 700 պաղեստինցի բանտարկյալների՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված 40 անձի վերադարձի դիմաց։ Այս մասին հայտնել են CNN-ի աղբյուրները եւ մի շարք իսրայելական լրատվամիջոցներ։
ՀԱՄԱՍ-ը դեռ չի արձագանքել առաջարկին։ Կատարի մայրաքաղաք Դոհայում հակամարտության կարգավորման միջնորդների հանդիպման ժամանակ նման առաջարկով հանդես է եկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը։
Իսրայելական Walla պորտալն էլ հայտնում է, որ բանակցություններին ծանոթ բարձրաստիճան աղբյուրի խոսքերով պաղեստինցի բանտարկյալներից 100-ը, որոնց կարող է ազատ արձակել իսրայելական կողմը, ցմահ ազատազրկում են կրում իսրայելցիներին սպանելու համար։
Առաջարկի առաջին փուլը ենթադրում է ավելի քան 2 հազար պաղեստինցիների աստիճանական վերադարձ շրջանի հյուսիս՝ իսրայելցի պատանդների ազատ արձակումից հետո։ Նախկինում այս հարցը բանակցողների միջեւ տարաձայնությունների հիմնական կետերից մեկն էր, հաղորդում է Walla-ն։
Բացի այս, նշում է Walla-ն, Իսրայելի պաշտոնյաները հայտարարել են, որ պատրաստ են քննարկել Գազայի հատվածի հյուսիսային հատված խաղաղ բնակիչների վերադարձի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինմին Նեթանյահուն մերժել էր պատանդներին ազատ արձակելու ՀԱՄԱՍ-ի առաջարկները՝ դրանք անվանելով «աբսուրդ»։