Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք:
ՀՀ Կառավարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն վարչապետները շրջել են դեսպանության տարածքով, ծանոթացել առկա պայմաններին:
Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի գործընկերոջը եւ Հայաստանում Վրաստանի դեսպանության աշխատակիցներին՝ նոր շենքի բացման առիթով եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: